ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Արամ արքեպիսկոպոս Աթեշյան․ «Ո՞վ ասաց, որ ես անընդունելի եմ»

Արամ արքեպիսկոպոս Աթեշյան․ «Ո՞վ ասաց, որ ես անընդունելի եմ»
13.02.2018 | 09:03

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը կրկին ստանձնած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չի հերքում, որ թուրքական իշխանությունները հաճախ միջամտել են պատրիարքի ընտրության գործընթացին: «Ազատությանը» տված հարցազրույցում նա նշեց՝ պատրիարքական աթոռը պետությունն է հիմնել, և պատրիարքի ընտրության հարցում պետության ձայնը միշտ էլ որոշիչ է եղել: «550 տարի է` պետության հրահանգով պատրիարքներ իջած են վար, պետության հրահանգով վեր բարձրացած են: Այս երկրի մեջ այդպես է»,- ասել է Աթեշյանը:


Նրա պնդմամբ՝ իշխանությունների որոշումը արդարացի է և ամենևին չի հակասում եկեղեցական կանոնադրությանը: Հակադարձելով ստամբուլահայ համայնքից հնչող կարծիքներին, թե 2010-ին պետք էր անմիջապես տեղապահ կամ պատրիարք ընտրել, այլ ոչ թե փոխանորդի պաշտոն հորինել, Աթեշյանը նշեց` թեև երկրի Սահմանադրության մեջ նման պաշտոն չկա, բայց 1960-ին Շնորք պատրիարքի ընտրությունից հետո այդ ավանդույթը ձևավորվել է: Անդրադառնալով տեսակետներին, թե հրաժարական տալով՝ Աթեշյանը ճանապարհ կհարթեր նոր պատրիարքի ընտրության համար, արքեպիսկոպոսը հայտարարեց՝ չի պատրաստվում հեռանալ և մինչև նոր պատրիարքի ընտրության օրը մնալու է փոխանորդ: «Ո՞վ ասաց, որ ես անընդունելի եմ»,- հարց տվեց Աթեշյանը:


Մեկնաբանելով Պոլսո Հայոց պատրիարքության՝ հայտարարությունը, որով աջակցություն էր հայտնվում սիրիական Աֆրինում թուրքական «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը, Աթեշյանն ընդգծեց՝ ինքը կապ չունի, արքեպիսկոպոս Բեքչյանի ու Կրոնական ժողովի որոշումն է եղել․«Եթե ես այդ հայտարարությունն անեի, Հայաստանի մեջ էլ, այստեղ էլ իմ հանդեպ հարձակումները կշատանային, բայց ես դա չեմ ասել»: Հարցին ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանի հետ անձնական մտերմության շնորհի՞վ է պահել պաշտոնը, Աթեշյանը պնդեց` դա սուտ մտայնություն է, այդ հարցում պետության համար անձը կարևոր չէ:

Դիտվել է՝ 2112

Մեկնաբանություններ